00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«ՀԺ». Խաչատուրովից հետո ԱԱԽ քարտուղարի պարտականությունները կրկին դրվել են Արմեն Գեւորգյանի վրա «ՀԺ». Քաղաքապետարանը լծվել է բացօթյա առևտուր թույլ չտալու գոր­ծին «Հրապարակ». «Շեֆի մոտ միմյանց վրա բոչկա են գլորում» «ՀԺ». Վարչապետը կանաչ լույս է վառում օլիգարխների համար. գյուղատնտեսական հողերը կվաճառեն «Հրապարակ». «Ստիպված եմ անձնական շահի հետեւից ընկնել»․ Արագած Ախոյանը հեռանում է երկրից «168 ժամ». Վերադառնա՞լ դեպի ԵՄ, թե՞ մնալ ռուսական ուղեծրում. Կրեմլը մեսիջներ է ուղարկում «Փաստ». Գագիկ Բեգլարյանի նորընտիր պատգամավոր եղբոր եկամուտներն ու բազմաբնակարան շենքերը «Հրապարակ». Ռաֆիկ Գրիգորյանի և Կարեն Բոթոյանի միջով սև կատու է անցել․ «Փաստ». ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ի՞նչ կապ ունի մանկական կերի որակի հետ Թրամփը Փարիզում կմասնակցի Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններին

Ծույլիկների կառավարության հավակնոտությո՞ւնը

Երեկ ուշ երեկոյան ՀՀԿ Գործադիր մարմինը քննարկել է կառավարության ծրագիրը: Այս ծրագրի տարբերությունը նախորդից՝ թերևս նրանում է, որ այս փաստաթղթում կան կոնկրետ ժամկետներ և թվեր: Քանի որ Կարեն Կարապետյանի կառավարությունը մյուս տարվա ապրիլին վայր է դնելու լիազորությունները, տեղին է անդրադառնալ այն ցուցանիշներին, որոնք գնահատվում են տարեկան կտրվածքով:

Կառավարությունն առաջարկում է յուրաքանչյուր տարի 5 տոկոս տնտեսական աճ ապահովել: Այսինքն՝ հենց այս 5 տոկոսն է փաստորեն հիմք դառնալու կառավարության գործունեության արդյունավետությունը գնահատելու համար: Չորս տարիների ընթացքում փաստորեն երկու նիշով անկում է ապրել Սերժ Սարգսյանի պահանջկոտությունը, որովհետև նա 2013-ին Տիգրան Սարգսյանի կառավարությունից պահանջում էր 7% տնտեսական աճ՝ հակառակ դեպքում՝ սպառնալով արձակել կառավարությունը: Այս համատեքստում առնվազն տարակուսելի ու զարմանալի են հնչում հանրապետականների և նրանց կոալիցիոն գործընկերների հայտարարությունները, որ Կարապետյանի այս ծրագիրը հավակնոտ է: Սակայն միայն դա չէ, որ տարակուսանք է առաջացնում. ծրագրի հիմքում դրված է 5%-անոց աճ, որը ոչ մի կերպ չի համապատասխանում կառավարության այն կանխատեսմանը, թե այս տարին փակելու ենք 3,2%-անոց աճով: Ստացվում է, որ առաջին տարում իսկ Կարապետյանի կաբինետը չի հաղթահարելու արդյունավետության սահմանած նշաձողը, որը սահմանված է հենց իր կամ նախագահի կողմից:

Կարեն Կարապետյանի կառավարությունն, իհարկե, այս պահին անհանգստանալու որևէ առիթ չունի: Ծրագրի ընդունումը երաշխավորված է կոալիցիայի պատգամավորների քվեարկությամբ: Ամբողջ խնդիրն այն է, որ քվեարկության խճանկարը կարևոր է ներհամակարգային պայքարի տեսանկյունից: Օրինակ, Արա Բաբլոյանի ընտրության քվեարկությունը բացահայտեց այն ստվերային մեծամասնությունը, որին այս խորհրդարանում տիրապետում է Սերժ Սարգսյանը: Սակայն ծրագրի ընդունումը դեռևս չի երաշխավորելու Կարապետյանի վարչապետությունը 2018-ի համար: Հայաստանը ներկայում ամենևին այն վիճակում չէ, երբ հնարավոր է, այսպես ասած, մեկ տարվա կտրվածքով երաշխավորել որևէ մեկի վարչապետությունը: Իրավիճակն իսկապես բարդ է. մի կողմից՝ Հայաստանում խնդիրներն այնքան խորն ու համակարգային են, որ հնարավոր չէ շոշափելի արդյունք արձանագրել մի քանի ամիսների և նույնիսկ մեկ-երկու տարիների ընթացքում, հատկապես, երբ մեծ հաշվով բազմիշխանություն է և ոչ բոլոր գերատեսչություններն են, օրինակ, լիարժեք ենթակա Կարեն Կարապետյանին, կա ուժեղ նախագահ Սերժ Սարգսյանը, և այլն, մյուս կողմից էլ՝ Հայաստանում իրավիճակն այնքան ծանր է, որ արդյունքներն ակնկալվում են հնարավորինս արագ. չկա սպասելու ժամանակ:

Կարապետյանը՝ որպես հաջողակ կորպորատիվ մենեջեր, նաև տնտեսագետ, շատ լավ գիտակցում է, որ առանց խոշոր ներդրումների ու առանց, այսպես ասած, «քեշ» փողի, որը բնականաբար տրվում է քաղաքական երաշխիքների դիմաց, հնարավոր չէ Հայաստանում կտրուկ փոփոխություններ իրականացնել: Պետական ապարատում օպտիմալացումը, կառավարության աշխատանքի թափանցիկությունը, կառավարությունը նեղ մասնագիտական որակներով աչքի ընկնող կադրերով համալրելը, իհարկե դրական ու կարևոր քայլեր են, բայց բավարար չեն կտրուկ ու էական փոփոխությունների համար: Կարապետյանի մոսկովյան այցերը մնացին անարդյյունք, Ռուսաստանի հայ գործարարներից ներդրումային ակումբ ստեղծելու նախաձեռնությունները ևս օդի մեջ կախված են մնացել: Հենց այս իրավիճակով էլ պայմանավորված, հնչեցված բարձրագոչ խոստումների ու կտրուկ փոփոխությունների տեղը լրացնելու համար էլ մենք ամեն օր տեսնում ենք տարբեր ոլորտների կապակցությամբ հնչող հանձնարարականներ, «չստիկի ու թրաշի» մասին արտահայտություններ, որոնք բացի այսրոպեական հանրային վարկանիշից ու մեդիաէֆեկտից, որևէ այլ արդյունք չեն տալիս:

 

Ստելլա Խաչատրյան

դիտվել է 1034 անգամ

Լրահոս
29 Հուն
«ՀԺ». Խաչատուրովից հետո ԱԱԽ քարտուղարի պարտականությունները կրկին դրվել են Արմեն Գեւորգյանի վրա «ՀԺ». Քաղաքապետարանը լծվել է բացօթյա առևտուր թույլ չտալու գոր­ծին «Հրապարակ». «Շեֆի մոտ միմյանց վրա բոչկա են գլորում» «ՀԺ». Վարչապետը կանաչ լույս է վառում օլիգարխների համար. գյուղատնտեսական հողերը կվաճառեն «Հրապարակ». «Ստիպված եմ անձնական շահի հետեւից ընկնել»․ Արագած Ախոյանը հեռանում է երկրից «168 ժամ». Վերադառնա՞լ դեպի ԵՄ, թե՞ մնալ ռուսական ուղեծրում. Կրեմլը մեսիջներ է ուղարկում «Փաստ». Գագիկ Բեգլարյանի նորընտիր պատգամավոր եղբոր եկամուտներն ու բազմաբնակարան շենքերը «Հրապարակ». Ռաֆիկ Գրիգորյանի և Կարեն Բոթոյանի միջով սև կատու է անցել․ «Փաստ». ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ի՞նչ կապ ունի մանկական կերի որակի հետ Թրամփը Փարիզում կմասնակցի Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններինՀարցազրույց աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկի հետ (լուսանկարներ)Ինստագրամի հայ թագուհին՝ Սոֆյա Ավագիմյանը՝ մայրանալուց հետո (լուսանկար)Չիլիի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարով պայքարից դուրս թողեց Պորտուգալիայի ընտրանուն (տեսանյութ)Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ. աշխարհի ամենամեծ կրծքերով կինը (լուսանկարներ)Երիտասարդ ազատ ոճայինները մեկ արծաթ և երկու բրոնզ նվաճեցին Եվրոպայի առաջնությունումԵզրափակվել է Արցախի Հանրապետության խորհրդարանի գարնանային նստաշրջանը Հայաստանի տարբեր մարզերում կհնչի ջազը. մեկնարկում է ԱՄՆ դեսպանատան «Ամերիկյան շրջագայություն» նախաձեռնությունըԿույր երեխան երգում է Արմենչիկի երգը, չիմանալով, որ երգիչն իր կողքին նստած է (տեսանյութ)«Երևանի քաղաքապետարանը պետք է շտկի այս վիճակը»Ինտերնետ առեւտուր․ ինչպես վճարել (տեսանյութ)10 առավելություն, որ ունեն ցածրահասակ աղջիկները«Կարողա՞ էս ձեր համար բեռնատար ա». 12 համարի երթուղայինի վարորդը՝ հաշմանդամի սայլակով երեխայինՂազախստանը ադրբեջանական կարտոֆիլը համարել է ոչ պիտանի 32-ամյա ֆոտոմոդելը տղամարդկանց աչքից ոչինչ չի թաքցնում (լուսանկարներ)«Ռեալ»-ը չի բանակցում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ. Ֆլորենտինո Պերես ՌԴ-ի հանդեպ ԵՄ-ի պատժամիջոցների երկարաձգման որոշմանը Կրեմլում վերաբերվում են «Բացասաբար և ափսոսանքով» Առաջին հայացքից՝ սովորական զույգ է, բայց բավական է տեսախցիկն իջնի ներքև... (լուսանկար)«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստի ամուսնության առաջարկությունը՝ ծովափին (լուսանկարներ)Երկամյա վեճերից հետո Արկանզասի օրենսդիր ժողովի մոտ կանգնեցրել են 10 պատվիրանների հուշարձանըՊուտինը Դումայի վավերացմանն է ներկայացրել ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրըՀացը և միսը սեպտեմբերի 1-ից պետք է տեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներովՄեկնարկել են Դամասկոս-Երևան-Դամասկոս երթուղով չվերթներըՄարադոնան կդառնա Նեապոլի պատվավոր քաղաքացիՍամվել Ալեքսանյանը նոր դատապաշտպան ունի...Շամիրամ գյուղում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձԻնչու է աշխատանքից ազատվել Մուրացանի հոսպիտալի պետը. պարզաբանում է նախարարըԱվարտվել է Շենգավիթում երկու անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ երեք մեղադրյալների մասով նախաքննությունը«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է Խամեսի համար 80 մլն առաջարկելՄեզ պետք են աշխատող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, ովքեր կղեկավարեն 2-3 մարդու. Վիգեն սարգսյան Ոստիկանությունը իրանցիների մոտ խոշոր չափերի հասնող թմրամիջոցի խմբաքանակ է հայտնաբերել Պորտուգալիա - Չիլի. բուքմեյքերական կանխատեսումներԹուրքիայում ապրող երգիչը «Նարո ջան» հայկական ժողովրդական երգն է կատարում (տեսանյութ)«Ծիրան» սուպերմարկետի վրա հարձակվողը 21-ամյա երիտասարդ է. հայտարարվել է հետախուզումԱզնավուրը նոր համերգներով հանդես կգա Լիբանանում և Ֆրանսիայում Հավատում եմ, որ տղաները մեծ նվիրվածությամբ կխաղան. Արմեն Գյուլբուդաղյանց «Փյունիկ»-ը պատրաստ է Եվրոպայի լիգայի որակավորման այս խաղին.Վարդան Պողոսյան ՀՀ Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ և «Այ-Փի-Էս-Սի» խորհրդատվական ընկերություն «Դոմոդեդովո»-ի մաքսավորները բռնել են ուկրաինուհու՝ 25 անտիկվար տիկնիկներով Մարտիրոսյանն ու Քոթանջյանը գլխավորում են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի աղյուսակըԴավիթ Հարությունյանը բացահայտեց իրավիճակը
Ամենադիտված
Մհերն իր հարսանիքի ժամանակ երգ նվիրեց Ռիտա Սարգսյանին (տեսանյութ)Սամվել Կարապետյանը վերցնում է իշխանությունը…Մոսկվայի ամենաթանկարժեք մարմնավաճառը (լուսանկար)Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են․ նոր մանրամասներ (լուսանկարներ)Թաիլանդում և Մալայզիայում գտնվել է 700 երեխայի մարմին՝ կտրտված և տուփերում դասավորված (սահմռկեցուցիչ կադրեր)Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին արցախյան դրոշը խլելու համար (բացառիկ տեսանյութ)Աղջիկը երեք օր է կորել է․ տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել (լուսանկար)Օրվա կադրը. տիպիկ հայկական վիճակ Երևանի փողոցներումԱհա թե ինչ սարսափելի և խայտառակ տեսքով է եթեր մտել ինստագրամից հայտնի Լիլուշիկը (լուսանկարներ 18+) «Ադրբեջանի բանակում 24 ժամվա ընթացքում 10-ից ավել զոհ և դրանից ավել վիրավորներ են եղել»