00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Եվրահանձնաժողովը Google-ին տուգանեց 2,4 մլրդ եվրոյի չափովՕրվա կադրը Մոուրինյուն վերադարձել է Պորտուգալիա՝ հոր հուղարկավորության համար (լուսանկարներ)«Երանի»-ի ռեժիսորը՝ իր և Շուշաննա Թովմասյանի հարաբերությունների մասին«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստը` Քլոե Քարդաշյանի ծննդյան խնջույքին (տեսանյութ)ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ, որը կարող է բերել Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկմանՀայ աթլետները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում Մավր Մկրտչյանի պսակադրությունը (լուսանկարներ)Ուրիշի ձեռքով՝ կրակից շագանակներ

Ամերիկան լուրջ պլաններ ունի՝ Արցախի հետ կապված

Շաբաթներ առաջ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտնի հայտարարությանը՝ կապված ԵՄ-ին հավաքականորեն որպես երրորդ կողմ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավելու հետ, այժմ հետևել է նրա մեկ այլ հայտարարություն, ուր Բրայզան կիսվել է իր մտքերով` արցախյան հակամարտության կարգավորման հնարավորությունների հետ կապված: Բրայզան վստահություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումն առաջընթաց չի գրանցի, քանի դեռ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն իրենց ներդրումը չեն ունեցել դրա կարգավորման հարցում՝ հավելելով, որ Վաշինգտոնն ու Մոսկվան պետք է արցախյան հարցը ներառեն երկկողմ հարաբերությունների օրակարգում. միայն այդպիսով է հնարավոր հասնել իրական առաջընթացի: Հունիսի 15-ին էլ, ինչպես հայտնի է, Զախարովան էր խոսել հիմնախնդրի մասին՝ շեշետելով, որ խնդրի լուծման հաստատված ձևաչափը լավագույն ձևաչափն է՝ կողմերին փոխզիջման բերելու համար: Ավելին՝ վստահություն էր հայտնել, որ Արցախի հարցում փոխզիջումը չպետք է վնասի այնտեղ բնակվող մարդկանց։ Այս ամենին գումարած էլ՝ հայտնի է դարձել, որ Ջաբրայիլում Ալիևը կրկին հանդես է եկել ռազմատենչ հայտարարարություններով՝ թվարկելով այն «առավելությունները», որ ներկայում ազերիական զինված ուժերն իբր ունեն:

Այն, որ ներկա խաղաղությունը կամ, պայմանական ասած, սառեցված վիճակը չի կարող տևել հավերժ, բոլորին է պարզ: Նույնիսկ կա կարծիք, որ ներկա իրավիճակը պայմանավորված է Հայաստանում ընթացող ներքին պրոցեսներով, ու հենց որ ամեն բան հստակեցվի, արցախյան հակամարտության գործընթացում լրջագույն տեղաշարժեր են լինելու: Այլ կերպ ասած՝ բոլորը շունչները պահած՝ սպասում են 2018-ին: Հետևաբար՝ անկասկած է, որ առաջիկա 1-2 տարին վճռորոշ են լինելու արցախյան հիմնախնդրի լուծման հարցում: Այսպիսով՝ ի՞նչ է ակնարկում Բրայզան իր վերջին հայտարարությամբ, որն, ըստ էության, պատասխան է Զախարովայի այն պնդմանը, թե բանակցությունների ներկա ձևաչափը լիովին բավարարում է բոլոր պահանջներին: Բրայզան, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում Զախարովայի պնդմանը՝ շեշետադրելով ԱՄՆ դերակատարության մեծացման անհրաժեշտությունն ու, ըստ էության, հենց դա համարելով խնդրի լուծման գլխավոր երաշխիք: Այլ խոսքերով՝ Բրայզան հայտարարում է, որ ներկա ձևաչափն իրեն սպառել է ու ընդունակ չէ իրական առաջընթացի մղել խնդրի կարգավորումը: Իսկ այն պնդումը, որ արցախյան հարցը պետք է մեկ մասնիկը դառնա Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի, ըստ էության՝ է՛լ ավելի է շեշտում այն, որ Վաշինգտոնն այլևս չի պատրաստվում իրեն վերապահված երկրորդական դերը հանդուրժել կամ հարցի լուծման բանալիները թողնել Մոսկվայի ձեռքում:

Բնական հարցադրում է առաջ գալիս՝ ի՞նչ կարող է այս ամենը նշանակել հայկական կողմի համար, լա՞վ է այս ամենը, թե՞ Անդրկովկասում այլևս երբեք խաղաղություն չի լինելու. թեկուզ՝ ձևական: Հարցին պատասխան գտնելու համար պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք: Նախ՝ անկասկած է՝ ցանկացած հակամարտության խաղաղ կարգավորումը դառնում է է՛լ ավելի անիրատեսական, երբ աշխարհաքաղաքական կենտորնները միմյանց միջև մրցակցության մեջ են մտնում. աշխարհում ասվածը փաստող բազմաթիվ օրինակներ կան: Երկրորդ՝ գրեթե անվիճելի է, որ եթե ՌԴ-ն չգնա ԱՄՆ-ին ընդառաջ ու չփորձի իր իշխանությամբ կիսվել Վաշինգտոնի հետ, ապա ԱՄՆ-ն կարող է անկանխատեսելի քայլերի գնալ Անդրկովկասում նախևառաջ Թուրքիայի միջոցով: Ճիշտ է՝  վերջին շրջանում երկու երկրների միջև հարաբերությունները կարծես լարված փուլ են թևակոխել, սակայն ոչ ոք չի կասկածում, որ հարկ եղած դեպքում ԱՄՆ-ն կգտնի լծակներ՝ ազդելու Անկարայի քաղաքականության վրա: Մյուս կողմից՝ Ռուսաստանի վիճակն է բարդանում. խուսափելու համար ԱՄՆ մրցակցությունից ու խնդրի կարգավորման գործընթացում Վաշինգտոնի ներգրավվածության ու ազդեցության մեծացումից՝ Մոսկվան իր հերթին կարող է խրախուսել Ալիևին՝ արկածախնդրության դիմելու, որպեսզի քանի դեռ սեփական ազդեցությունը չի կորցրել, հնարավորություն ունենա հարցն իրեն ձեռնտու կերպով կարգավորելու: Մի խոսքով՝ թնջուկն իրոք որ բարդանում է, ու հայտնի չէ, թե ենթադրյալ պատերազմը, եթե, իհարկե, բանը հասնի լայնամասշտաբ բախման, ինչով կարող է ավարտվել:

Ամենահավանական տարբերակը, սակայն, երևի թե ապրիլյան բախման սցենարի ավելի լայնամասշտաբ կրկնությունն է՝ այս անգամ արդեն հրահրված Արևմուտքից: Մի բան անկասկած է՝ ներկա պահին Մոսկվային ձեռնտու չէ պատերազմի հրահրումը, քանի որ Կրեմլը գաղափար չունի՝ ինչ վտանգներով այն կարող է լեցուն լինել իր համար. միայն մահմեդական ծայրահեղականների՝ հակամարտության մեջ հավանական ներգրավվածությունը բավարար է, որպեսզի Մոսկվան ձգտի հնարավորինս երկարաձգելու խաղաղությունն Անդրկովկասում:

Մյուս կողմից, սակայն, մեր դիվանագիտության համար միգուցե նաև մանևրելու հնարավորություն կարող  է ստեղծվել. խաղալով գերտերությունների հակասությունների վրա՝ սեփական պլանն առաջ մղել, եթե, իհարկե, նման պլան հայկական կողմն առհասարակ ունի:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

դիտվել է 3482 անգամ

Լրահոս
27 Հուն
Աբրահամ Խաշմանյանը` «Ալաշկերտ»-ի հաղթանակի մասին Պղպեղ. ինչո՞ւ այն պետք է ուտել հաճախԱրտակ Գրիգորյանը կոտրել է քիթըՄրցակիցն ավելի ուժեղ է, քան` մենք. «Սանտա-Կոլոմա»-ի մարզիչը` պարտության մասինԺիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբում եւս մեկ անձ է եղել. ՀՔԾ-ն մանրամասներ է ներկայացրելՔուրդ զինյալների հետ բախման հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր Սիրուշոյի ու Լևոն Քոչարյանի սիրառատ լուսանկարները հայտնվել են համացանցումՉեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ը մեկնարկեց հաղթանակովԼիլուն` լողազգեստով Անհապաղ դադարեցնել գորշ արջերի զավթումը վայրի բնությունից և դրանց ցուցադրումը ռեստորանների վանդակներում, հյուրանոցներումԱզնավուրն այցելել է Մարսելում Հայաստանի հյուպատոսություն և պարգևատրվել մեդալովՊուտինը նշանակել է Հայաստանում ռուսական զորքերի խմբավորման հարցով ներկայացուցչին«Ալաշկերտ»-ն ընդմիջման գնաց գոլային առավելությամբՑավոտ հարված՝ Կարեն Կարապետյանին«Ալաշկերտ»-ը հաշվի մեջ առաջ անցավՎաչե Թովմասյանի կինն առաջին անգամ հրապարակել է դստեր լուսանկարըՀայաստանում գործազուրկների թիվը նվազել է 1.2 տոկոսով Խնջույք թոնրի և ազգային ուտեստների շուրջ. The Boston Globe-ը ներկայացրել է ԱՄՆ հայ համայնքի յուրահատկությունները«Կարոտելու եմ՝ մինչեւ հանդիպելը». Արմուշի հուզիչ գրառումը՝ Վարդուհի Վարդանյանի տարեդարձի առթիվ Եղեգնաձորում 65-ամյա կինը բենզին է լցրել վրան ու ինքնահրկիզվել. shamshyan.comԱվազակային հարձակման գործով էական մանրամասներ են պարզվելՉեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ի մեկնարկային կազմըԱրա Բաբլոյանը հանդիպել է Կորեայի խորհրդարանի ղեկավարի հետ Եվրահանձնաժողովը Google-ին տուգանեց 2,4 մլրդ եվրոյի չափովՕրվա կադրը Մոուրինյուն վերադարձել է Պորտուգալիա՝ հոր հուղարկավորության համար (լուսանկարներ)«Երանի»-ի ռեժիսորը՝ իր և Շուշաննա Թովմասյանի հարաբերությունների մասինՊուտինի այլընտրանքային առաջարկն՝ Ալիևին. ինչպե՞ս կարձագանքի Բաքուն«Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստը` Քլոե Քարդաշյանի ծննդյան խնջույքին (տեսանյութ)ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ, որը կարող է բերել Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկմանՀայ աթլետները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայում Մավր Մկրտչյանի պսակադրությունը (լուսանկարներ)Ուրիշի ձեռքով՝ կրակից շագանակներ «Ալաշկերտ»-«Սանտա-Կոլոմա». բուքմեյքերական կանխատեսումներՀաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչՍերժ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրելՓաշիկ Ալավերդյանն ամփոփեց աշխարհի երիտասարդական առաջնության արդյունքներըՈւմ ծիրանը չի իրացվել, դիմե՛ք հենց հիմա «Սպայկա»Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նիստումԵս դեռ օլիմպիական և աշխարհի չեմպիոն չեմ, հենց դա է իմ նպատակը. Սիմոն ՄարտիրոսյանԿարողացա բրոնզե մեդալ նվաճել, բայց այսքանով չեմ բավարարվում. Սոնա ՊողոսյանՖիլիպ Կիրկորովը՝ երեխաների հետ (լուսանկարներ և տեսանյութ)Ֆիրդուսի բնակիչներին տներ կտան. Նարեկ ՍարգսյանԽանդոյանը դատապարտվեց 3,6 տարվա ազատազրկման Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով եղել է Ճամբարակի տարածաշրջանում Երկար ժամանակ խոսել է հեռախոսով, հետո լսվել են կրակոցներ. նոր մանրամասներ՝ Մոսկվայում հայ գործարարի սպանությունից (տեսանյութ)Փաստաբանների հանդեպ դատական սանկցիա կիրառվեց Մահացել է ֆուտբոլիստ Պավել ԴալալոյանըՈրովհետև հայերն արդեն լկտիացել են. ռուս օգտատերերի արձագանքը՝ հայ գործարարի սպանությանը (լուսանկարներ)
Ամենադիտված
Մհերն իր հարսանիքի ժամանակ երգ նվիրեց Ռիտա Սարգսյանին (տեսանյութ)Սամվել Կարապետյանը վերցնում է իշխանությունը…Մոսկվայի ամենաթանկարժեք մարմնավաճառը (լուսանկար)Ինքնասպանության փորձ կատարած որդու կողմից դանակահարված ծնողները պետական պաշտոնյաներ են․ նոր մանրամասներ (լուսանկարներ)Թաիլանդում և Մալայզիայում գտնվել է 700 երեխայի մարմին՝ կտրտված և տուփերում դասավորված (սահմռկեցուցիչ կադրեր)Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին արցախյան դրոշը խլելու համար (բացառիկ տեսանյութ)Աղջիկը երեք օր է կորել է․ տեսնողներին խնդրում ենք տեղեկացնել (լուսանկար)Օրվա կադրը. տիպիկ հայկական վիճակ Երևանի փողոցներումԱհա թե ինչ սարսափելի և խայտառակ տեսքով է եթեր մտել ինստագրամից հայտնի Լիլուշիկը (լուսանկարներ 18+) «Ադրբեջանի բանակում 24 ժամվա ընթացքում 10-ից ավել զոհ և դրանից ավել վիրավորներ են եղել»